Որտե՞ղ է ավելի թանկ սննդամթերքը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
tsargrad.tv-ն «Փորձագետները համեմատել են սննդամթերքի գները Ռուսաստ ա նում և Հա յաս տ ա նում և իմա ց ե լ ճշմարտությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուսական և հայկական սուպերմարկետներում սննդամթերքի գների վիզուալ համեմատությամբ կարելի է պարզել, թե արդյո՞ք Հայաստանում սնունդը շատ ավելի էժան է, քան Ռուսաստանում։ Թե՞ ճիշտ հակառակն է։ Russian team in Armenia-ն հետաքրքիր ուսումնասիրություն է անցկացրել՝ համեմատելով նույն տեսակի պարենային ապրանքների գները երկու երկրներում՝ Հայաստանում և Ռուսաստանում։ Համեմատության մեջ օգտագործվել է արտարժույթի ընթացիկ փոխարժեքը 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ։
Պարզվել է, որ շաքարավազը, որի նկատմամբ տենդային պահանջարկը հանգեցրել է դրա թանկացման Ռուսաստանում, Հայաստանում ավելի էժան է։ Կես կիլոգրամանոց փաթեթը Ռուսաստանում 90 ռուբլի է, իսկ Հայաստանում ռուբլու վերածած նույն քանակը արժե 72 ռուբլի: Բացի դա, Հայաստանում ավելի էժան են խմելու ջուրը, ինչպես նաև լիտրանոց տուփերով հյութերը։ Միսը, ձուկը, թռչնամիսը, կաթնամթերքը, հացահատիկային և հացաբուլկեղենային արտադրանքի վաճառքի գները մոտավորապես նույնն են։ Օրինակ՝ Ռուսաստանում և Հայաստանում մեկ լիտր կաթը, արտահայտված ռուբլով, արժե համապատասխանաբար 69 և 73։
Տարբերությունը արտահայտիչ չէ, քանի որ այդ ապրանքը երկու երկրներում էլ ունի գնային լայն շրջանակ, որը կախված է վաճառքի վայրից և նույնիսկ ժամանակից: Հետազոտողները նշել են, որ իրենք չեն համեմատել պանրի և երշիկեղենի գները, քանի որ երկու երկրներում դժվար է համեմատելի նմանատիպ ապրանքներ գտնել
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում