Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քննադատությունից՝ գործողություն կես քայլ է

Analysis

Ինչպես հայտնի է ապրիլի 5-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքը բավական լուրջ քաղաքական իրողությունների արձանագրում էր։ Ի դեպ՝ այդ իրողությունները ոչ այնքան հանրահավաքի հարթակում էին, որքան հենց հրապարակում՝ մասնակիցների շարքերում։ Չնայած այն հանգամանքին, որ այս իշխանությունից դժգոհ որոշ շրջանակներ, ինչ-որ տեղ նաև արդարացված դժգոհում էին, որ իրենց սպասումները չարդարացան, այնուհանդերձ հանրահավաքն իրականում այն մասին էր, որ հասարակության մեջ կա զգալի առողջ հատված, որը եթե ոչ՝ քաղաքական, ապա՝ առնվազն մարդկային ու ազգային արժանապատվության տիրույթում անհամաձայն է այսօրվա իրավիճակի հետ։ Արձանագրենք, որ դա առաջին հերթին՝ մարդկային, ապա նոր միայն՝ քաղաքական անհամաձայնություն էր։

Ըստ էության, Ազատության հրապարակի հանրահավաքում կարևոր էին ոչ այնքան հարթակից հնչող տեքստերը, որքան մարդկանց հրապարակ բերած մոտիվացիաներն ու պահանջները, որոնք, ինչպես ցույց տվեց հանրահավաքը, պահանջում էին միանգամայն նոր ասելիք ու նոր օրակարգ, քան հնչում էին բանախոսների ելույթներում։ Այդ իրողությունը պետք է հաշվի առնեն առաջին հերթին ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ իրենց հետագա անելիքները ոչ միայն՝ սեփական հաշվարկների, այլ առաջին հերթին՝ հրապարակում կանգնած մարդկանց պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ 

Արդեն քանիցս նշել եմ, որ այս շրջափուլում բավական մոդայիկ է դարձել սեփական անհաջողությունները հանրության անտարբերությամբ արդարացնելու թեզը, որը, սակայն, զգալիորեն ջախջախվեց վերջին հանրահավաքում։ Փաստացի, հասարակությունը ցույց տվեց, որ պատրաստ է մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին, որոնք հաջողության կարող են հասնել միայն համարժեք բովանդակության ու դրանից բխող գործողությունների դեպքում։

Գաղտնիք չէ, որ ՀՀ մեծագույն պրոբլեմն իրականում այդ համարժեքության բացակայությունն է կամ տոտալ անհամարժեքությունը։ Ցավով պետք է արձանագրենք, որ ՀՀ գործող իշխանության գործողությունները համարժեք են ավելի շատ Ադրբեջանի ու Թուրքիայի, քան Հայաստանի շահերին։

Փաստենք, որ այսoր ՀՀ-ում ամենահամարժեք քաղաքական սուբյեկտը մնացել է հասարակությունը, որը վերջին հանրահավաքին իր մասնակցությամբ, ըստ էության, վերջին շանս է տալիս գործող ընդդիմությանը։ Կօգտագործի՞ այդ հնարավորությունն ընդդիմությունը, թե՞ ոչ, կարևոր՝ այդուհանդերձ երկրորդական հարց է։ Շատ ավելի կարևոր է իրողությունը, որ հասարակությունը չի հանդուրժում ներկայիս  անարժանապատիվ իրականությունը և պատրաստ է դա հաղթահարելու համար կատարել իր քայլը։ Ըստ էության, հանրահավաքում հարթակից մեծ հաշվով դեռևս չհնչեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձևեր, հարթակում չէին երևում նաև այդ բանաձևերը կիրառողները։ Ի տարբերություն հանրահավաքային նախադեպերի ու ստանդարտ կաղապարների՝ այս անգամ բանաձևերն ու դրանք կիրառողները ոչ թե հարթակում էին, այլ հենց հրապարակում գտնվող շարքերում։

Տիգրան Մկրտչյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts