Ռուսական զորքերը Կրամատորսկի երկաթուղային կայանին հարվածել են «Տոչկա Ու»-ով. Զելենսկի
International newsՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսական զորքերը Կրամատորսկի երկաթուղային կայանին հարվածել են «Տոչկա Ու»-ով:
«Զավթիչները «Տոչկա Ու»-ով հարվածել են Կրամատորսկի երկաթուղային կայարանին, որտեղ հազարավոր ուկրաինացի խաղաղ բնակիչներ սպասում էին տարհանման… Ռուս հրեշները չեն հրաժարվում իրենց մեթոդներից: Չունենալով ուժ և քաջություն՝ դիմակայելու մեզ մարտի դաշտում, նրանք ցինիկաբար ոչնչացնում են խաղաղ բնակչությունը։ Սա չարիք է, որը սահման չունի։ Եվ եթե այն չպատժվի, այն երբեք չի դադարի»,- ասել է Զելենսկին։
իշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտնել էին, որ ռուսական կողմը կիրառել է «Իսկանդեր» հրթիռներով: Հաղորդվել է տասնյակ զոհերի և վիրավորների մասին: