Մենք կշարունակենք ապահովել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումը. Լավրով
International newsԼեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ ընդհանրապես Անդրկովկասի խնդիրը միշտ առանցքային տեղ է զբաղեցնում տարածաշրջանային գործերի մեր քննարկումներում։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման սկզբում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ղարաբաղյան կարգավորման շուրջ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի երեք խումբ կա՝ 2020 թվականի նոյեմբերին, հունվարին եւ 2021 թվականի նոյեմբերին, եւ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ դրա մանդատին խիստ համապատասխան»,- հայտարարել է Լավրովը։
Ավելին՝ այստեղ