Վրաերթ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
SocietyԱյսօր, ապրիլի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 58-ամյա Արթուր Ս․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած բժշիկների հետ միասին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։
Ավելին այստեղ