Օր 44. Վերջին ժամերի ամենակարևոր իրադարձությունները
International newsԵվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) անհրաժեշտ է ստեղծել անդամակցությունից զրկելու մեխանիզմ և հեռացնել Ռուսաստանը, նման առաջարկով է հանդես եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
***
Ռուսաստանի Դաշնությունը ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ը շանտաժի է ենթարկել այլ երկրներին, որպեսզի կողմ քվեարկեն Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելուն։
***
Ուկրաինացի նեոնացիստները Ավդիիվկայի գործարանում թունավոր քիմիական նյութերով պահեստներ են ականապատել, որոնք նրանք ծրագրում են պայթեցնել, երբ Դոնեցկի ուժերը մոտենան քաղաքին, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
➖Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը Կրամատորսկի դպրոցներում և մանկապարտեզներում կրակային դիրքեր են սարքել, իսկ բնակիչները մահապատժի սպառնալիքի տակ ստիպված են եղել ամրություններ կառուցել։
➖Խարկովում ազգայնականների կազմավորումները կրակ են բացում այն խաղաղ բնակիչների վրա, որոնք լքում են իրենց ապաստարանները սնունդ փնտրելու համար։
➖Ուկրաինան խափանել է այսօր նախատեսված ռազմագերիների փոխանակումը, ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
***
Ուկրաինայի զինված ուժերը դեռևս ունեն «Տոչկա-Ու» հրթիռների զգալի զինանոց. ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Կրամատորսկի կայանի գնդակոծությունը։
➖Մինչ հատուկ գործողության մեկնարկը Կիևի ռեժիմն իր տրամադրության տակ ուներ 20 «Տոչկա-Ու» հրթիռային համակարգ։ Հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է զինանոցների 8 կայանք և հրթիռների մոտ 90%-ը.
➖Այս հրթիռներով են Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա։ Դրանք օգտագործվում են միայն ուկրաինացի զինվորականների կողմից։
➖ՌԴ դատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 54 ռազմական թիրախ։
➖Մարիուպոլից ռադիոգաղտնալսումների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքի օկուպացված տարածքներում կան բազմաթիվ օտարերկրյա վարձկաններ։
***
Անկարան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Նման հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարույթունը:
«Կրամատորսկում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը ևս մեկ անգամ ցույց տվեց հումանիտար միջանցքների ստեղծման կարևորությունն ու հրատապությունը՝ խաղաղ բնակչության անվտանգ տարհանումն ապահովելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում գնդակոծվել է կայարանը։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդագրության համաձայն՝ տեղի իշխանությունները հայտնել են մոտ 30 զոհի մասին:
***
Շարունակությունն՝ այստեղ