Գյուղը շրջափակված է․ երեք կողմից ադրբեջանցիներ են
SocietyԽոզնավար գյուղի հարակից բարձունքներում, որոնք այժմ ադրբեջանցիների վերահսոկղության տակ են, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, տենխիկա են աշխատեցնում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Խոզնավարի նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը։
«Անմիջապես գյուղից տեսանելի չէ, թե կոնկրետ ինչ են անում, բայց հստակ նկատելի է, որ շարժ կա՝ դեռ անցած ամառվանից սկսած։ Իրենք մեզ չեն կարող մոտենալ, որովհետև բարձունքի վրա են գտնվում, բայց տևական ժամանակ է ամրացնում են իրենց խրամատները»։
Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին, Գրիգորյանն ասաց․
«Ասում են՝ պետք է հայելային հետ քաշվեն, այսինքն, եթե մերոնք հետ քաշվեն, նույնն էլ իրենք պետք է անեն, բայց արդյո՞ք իրենք հետ կգնան, եթե գնալու լինեին, մինչև հիմա գնացած կլինեին»։
Գրիգորյանը ասաց, որ ադրբեջանցիներին անցած տարածքները արոտվայարեր են եղել, որոնց կորուստը մեծ վնաս է հասցրել գյուղացիներին։
Շարունակությունն՝ այստեղ