Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 11-ից 17-ը
LifestyleԽՈՅԵՐ
Խոյերին խորհուրդ չի տրվում գնալ բնության գիրկ, առավել եւս դա անել ընտանիքի անդամների հետ: Շատ հնարավոր է` այնտեղ, որտեղ դուք լինեք, եղանակը տհաճ անակնկալներ մատուցի: Եթե չեք ցանկանում մրսել եւ հաջորդող մի քանի օրն անցկացնել անկողնում, ապա աշխատեք այսօր խուսափել նման հանգստից:
ՑԼԵՐ
Ձեր սիրելին չի համապատասխանի ձեր պատկերացրած իդեալին, բայց պետք չէ այդքան նեղացնել նրան: Նա մեղավոր չէ, որ դուք այդքան բարձր չափանիշներ եք փնտրում նրա մեջ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելին չի ցանկանա ընկալել այն փաստը, որ դուք ինքնուրույն եւ կայացած մարդ եք: Փորձեք նրան բացատրել, որ անկախ ամեն ինչից` նա ձեր կյանքում անփոխարինելի տեղ ունի եւ դուք առանց նրա կատարյալ երջանիկ չեք լինի: Նա այդ խոսքերից շատ կուրախանա:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Շատ լավ կլինի, որ հարթեք սիրելիի հետ հարաբերությունները: Փորձեք պարզել կոնֆլիկտների պատճառներն ու հաղթահարել այդ ամենը միասին:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք միանգամից կհասկանաք, թե ինչ է ցանկանում ձեր սիրելին եւ նրան կտաք դա, անգամ ավելին: Բայց եթե, նույնիսկ, չկարողանաք կռահել նրա մտքերը, այդպիսի փորձն արդեն գովելի է:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր ընտանիքում մի որոշում կկայացվի, ինչի արդյունքում դուք շատ երջանիկ կլինեք: Միգուցե, որոշեն ձեզ հանգսի ուղարկել եւ դուք այնտեղ մի շարք արկածներ կունենաք:
Շարունակությունն՝ այստեղ