Երկու տեղեկություն Արցախում ռուսական զորախմբից
SocietyLragir.am-ը գրում է՝ «Փաստինֆո»-ն գրել է, որ «Քարագլուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների եւ ռուս խաղաղապահների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել խաղաղապահներից մի քանիսը։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, որի ժամանակ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները, ըստ ամենայնի, ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Ավելին` իրենց ձեռքերին ազատություն տալուց բացի ագրեսորները նաեւ օդ են կրակել։ «Փաստինֆո»-ի` քաջատեղյակ աղբյուրը փաստել է, որ ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետեւանքով վնասվածք ստացած ռուս խաղաղապահները հիվանդանոց են տեղափոխվել»։
Արցախի Հանրապետության կառավարության նիստում նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ «Երեկվանից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են։ Լարված շփման գծի տարածքներում, որտեղ մենք հետագայում մեր դիրքերը փոխարինել ենք խաղաղապահ ուժերով, որոշակի կայունություն և ավելի հանգիստ իրավիճակ ենք ունենում։ Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ դիրքերը չպետք է լինեն ոչ մեր կողմից, ոչ Ադրբեջանի, քանի որ խաղաղապահների քանակը բավարար չէ ամբողջ երկայնքով իրականացնելուն, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլ մշտապես կրակի տակ պահել մեր շփման գիծը և դրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը։
Շարունակությունն՝ այստեղ