Մակրոնը քվեարկել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում
International newsՖրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նախագահի թեկնածուներից վերջինն էր, ով քվեարկեց կիրակի օրը կայացած ընտրությունների առաջին փուլում, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Ֆրանսիայի Հանրապետության ներկայիս ղեկավարը կնոջ՝ Բրիջիթի ուղեկցությամբ ժամանել է երկրի հյուսիսում գտնվող Լե Տուկե քաղաքի ընտրատեղամաս, որտեղ գտնվում է նրանց կալվածքը։
Մակրոնի տան մոտ հավաքվել էր համակիրների մեծ բազմություն, որոնց հետ Ֆրանսիայի առաջնորդը հաճույքով զրուցում էր և լուսանկարվում։ Մինչ ընտրատեղամաս հասնելը՝ նա երկար ողջունեց հավաքվածներին, սեղմեց նրանց ձեռքերը, ինքնագրեր տվեց:
Ինչպես նշում են դիտորդները, Մակրոնն ավանդաբար քվեարկում է օրվա կեսին։ BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մակրոնը կեսօրին կվերադառնա Փարիզ, որտեղ կհետևի ընտրությունների արդյունքներին։
Նշենք, որ կիրակի առավոտյան քվեարկել են նախագահի մյուս թեկնածուները։