Ընտրությունների 2-րդ փուլը որոշիչ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար. Մակրոն
International newsՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ներկայիս նախագահական ընտրությունների նշանակության մասին Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Քաղաքական գործիչը համապատասխան հայտարարությունն արել է ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում, գրում է regnum.ru-ն։
«Խնդրում եմ բոլոր համերկրացիներին՝ անկախ իրենց հայացքներից, աջակցել ինձ երկրորդ փուլում։ Դա որոշիչ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայում քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է անցել մյուս թեկնածուներից՝ առաջին փուլում ստանալով ձայների 27,60 տոկոսը։ Երկրորդ տեղում է հայտնվել Մարին Լը Պենը՝ հավաքելով ձայների 23,41 տոկոսը, իսկ երրորդում՝ Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ստացել է ձայների 21,95 տոկոսը։ Ձայների քանակով չորրորդ հորիզոնականում է ծայրահեղ աջակոմյան թեկնածու Էրիկ Զեմուրը (7,05 տոկոս), հինգերորդում՝ Վալերի Պեկրեսը (4,79 տոկոս)։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է կիրակի՝ ապրիլի 10-ին, իսկ երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու։ Նախնական տվյալներով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է շուրջ 75 տոկոս։