Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի
PoliticsԵրևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավարին։ «Կամսար Բաբինյան։ Պարոն Բաբինյան, շնորհավորում եմ Ձեզ»,- ասել է քաղաքապետը։ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ Իսկուհի Օսիպյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի պաշտոնակատար, իսկ Արման Ջհանգիրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար։ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին՝ մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։