Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական գործընթացը
International newsԱպրիլի 12-ին տեղի ունենալիք Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում լինելու են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, հայտնում է Ermenihaber-ը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստին արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»:
Դրանից բացի քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները և նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելուն միտված Անկարայի դիվանագիտական ջանքերը:
Ներքին խնդիրներից կքննարկվի գնաճի զսպման, «ահաբեկչության դեմ պայքարի» և այլ թեմաների վերաբերող հարցեր:
Նշվում է, որ նիստի ավարտին Էրդողանը հանդես կգա ուղերձով և ամփոփ տեղեկություն կհաղորդի կառավարության նիստում քննարկված թեմաների ու ընդունված որոշումների մասին: