Կա՞ Հայաստանում ուժեղ երկրաշարժի վտանգ
SocietyՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի Սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարիամ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել հնարավոր ուժեղ երկրաշարժերի հետ կապված իր հետազոտությունից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարիամ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժի վտանգ այս պահին չի տեսնում, սակայն հավելեց, որ եթե ուժեղ երկրաշարժին նախորդող ինչ -որ գործընթաց կա, որը սովորական բնույթ չունի, այլ ունի անոմալ բնույթ, եզրակացություն է արվում, որ կարող է լինել ուժեղ երկրաշարժ:
« Իմ այս հետազոտությունը մի քայլ է դեպի երկրաշարժի կանխագուշակումը, ինչին մենք պետք է հետազոտություններով մոտենանք, որ մի լավ օր էլ կարողանանք կանխագուշակել, բայց կանխագուշակումն էլ օգուտ չունի: Պետք է կարողանալ պաշտպանվել և լավ կառուցել»,-նշեց մասնագետը:
Նա տեղեկացրեց, որ իր հետազոտությունը հետադարձ մոտեցմամբ է ուսումնասիրված: «Վերցրել եմ մի երկրաշարժ, որն արդեն իսկ տեղի է ունեցել, հետ եմ գնացել, ուսումնասիրել դրա սեյսմիկ ֆոնը, դրա համար դա եղել է սպասվող: Սպասվող բառը, որը ներառված է իմ հետազոտության մեջ՝ ներկա ժամանակի համար չի»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող նախօրոք կանխագուշակել երկրաշարժը:
Ավելին՝ այստեղ