Մենք չենք պատրաստվում մեկուսանալ․ Պուտին
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ համագործակցել բոլոր գործընկերների հետ, ովքեր նման ցանկություն են ցուցաբերում, երկիրը չի պատրաստվում փակվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք չենք պատրաստվում մեկուսանալ: Ընդհանրապես անհնար է որևէ մեկին մեկուսացնել ժամանակակից աշխարհում, այնպիսի հսկայական երկիր, ինչպիսին Ռուսաստանն է, միանշանակ անհնար է:
Հետևաբար, մենք կաշխատենք մեր այն գործընկերների հետ, ովքեր ցանկանում են շփվել»,-ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։