Գեղարքունիքից հայտնում են. 18-ամյա Ժիրայր Արզոյանը մահացել է
SocietyՔիչ առաջ «Վարդենիս» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է այսօր՝ ապրիլի 11–ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի փաստով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Մարզի քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆիկ Բոշյանը:
Շարունակությունն՝ այստեղ