Թուրքիան պատրաստվում է նոր ճնշումների Հայաստանի դեմ
AnalysisԹուրքիայի կառավարությունն այսօր նիստ է գումարելու, որի օրակարգում ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր են։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստում արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Տակավին երեկ մենք հայտնել էինք, որ թուրքական իշխանությունները փորձում են Հայաստանին պարտադրել 10 կետից բաղկացած պայմանագիր, որը հնարավորության դեպքում փորձելու են առաջ մղել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման խաղաղության պայմանագրի հետ միաժամանակ։
Ըստ էության, Էրդողանի իշխանությունը հրաշալի հասկանում է, որ քանի դեռ Հայաստանը թույլ է, պարտություն է կրել պատերազմից և օբյեկտիվորեն հնարավորություն չունի արագորեն վերականգնվելու, իսկ երկրի ղեկին գտնվում են փաշինյանական ապիկար և դավադիր իշխանության ներկայացուցիչները, մինչև վերջ քերթելու են մեր երկրին, պնդելու են ամեն ինչ՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուրացումից մինչև տարածքային խնդիրների և պահանջներից հրաժարում։
Շարունակությունն՝ այստեղ