«Ծիրան» սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է
SocietyՈրքան էլ քննարկելի է երկրի տնտեսական վիճակը, այդուհանդերձ տեսանելի է նաև դինամիկան։
Օրեր առաջ մամուլից տեղեկացանք, որ «Ծիրան» սուպերմարկետների ցանցը ընդլայնվում է և մարզերում իր ունեցած մասնաճյուղերի քանակով առաջինն է։ Ստացվում է, որ երևանյան շուկան վաղուց նվաճած «Ծիրան» սուպերմարկետների ցանցը այսօր իր հաստատուն քայլերն է անում նաև մարզերում։ Սա թվում է, թե փոքր և աննշան քայլ է, սակայն հին ճշմարտություն է՝ բիզնեսմենները արագ են որսում շարժի դինամիկան և դրանից է, որ հաղթաթուղթը առաջինը հենց նրանք են նետում սեղանին։
Փորձեցինք մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ «Ծիրան» սուպերմարկետների ցանցի տնօրեն Արման Գալստյանից։ Վերջինս չբացեց շատ փակագծեր, նշելով, որ առաջիկայում երեք մարզում մեծ ծրագիր ունեն կյանքի կոչելու և միայն այդ ծրագրերի հիմնաքարի հաստատումից հետո միայն կներկայացնի ողջ ծրագիրը։
Իսկ այն հարցին, թե մարզերում որքանո՞վ են ռիսկային նման ծավալի ներդրումները, Արման Գալստյանը նշեց, որ մարզերում «Ծիրան»-ի թիմը զուգահեռ հանդես է գալիս նոր ֆորմատով, որն իր տեսակով Հայաստանում առաջինն է` «Պահեստ Cash&Carry». մրցունակ մեծածախ գներով է հանդես գալիս ցանկացած քանակի դեպքում, ապա հավելեց, որքան էլ չցանկանանք տեսնել, այդուհանդերձ մարզերում ևս աշխույժ է կյանքը, և ներդրումները սպասելի արդյունքները շատ չեն ուշացնի։ Իր մասնաճյուղերի տարածմամբ աչքի է ընկնում նաև «Քարֆուր» սուպերմարկետների ցանցը։ Վերջինիս տնօրենի հետ, սակայն կապ հաստատել չկարողացանք։