Յունիբանկը դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկեր
SocietyՅունիբանկը, որն ավանդաբար հանդես է գալիս՝ որպես «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստատեսային խաղի և «Դիլիջանյան խաղեր» փառատոնի հովանավոր, դարձել է «Համահայկական ինտելեկտուալ շարժման» մշտական գործընկերը։ Շարժման հիմնական նպատակն է՝ խթանել ինտելեկտուալ ժամանցի գաղափարը։
Ստեղծելով դպրոց-ուսանողական ինտելեկտուալ խաղերի լիգաներ՝ հայ գիտակները ոչ միայն իրենց փոխարինողներ են պատրաստում, այլև զարգացման նոր հորիզոններ են բացում մատաղ սերնդի համար՝ օգնելով երիտասարդներին ինքնադրսևորվել, ձեռքբերել առաջնորդության և թիմային աշխատանքի փորձ:
Ինտելեկտուալ խաղերի միջոցով թիմբիլդինգը նույնպես Հայաստանում մեծ տարածում է գտնում։ Էրուդիցիան և մտածողության ճկունությունը, արդար մրցակցությունը և հաղթելու ձգտումը, ընկերությունն ու համագործակցությունը համախոհների հետ այն արժեքներն են, որոնք հավասարապես կիսում են «Համահայկական ինտելեկտուալ շարժումը» և Յունիբանկը։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: