ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց
SocietyՌուսական նավը «Կալիբրներով» հարված է հասցրել Կիևի ծայրամասում գտնվող ռազմական գործարանին, տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
▫️Ժուլյանի «Վիզար» մեքենաշինական գործարանին հարվածելու արդյունքում ոչնչացվել են մեծ ու միջին հեռահարության զենիթահրթիռային
համալիրների, ինչպես նաև հականավային հրթիռների արտադրության ու վերանորոգման արտադրամասերը:
▫️Նաև հարված է հասցվել Ուկրաինայի 221 ռազմական օբյեկտի, այդ թվում՝ կառավարման 12 կետերի, հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 176 հենակետերի ու շրջանների, ճնշվել են հրետանու 12 կրակային դիրքեր:
▫️Կիևի օբյեկտներին հրթիռային հարվածների քանակն ու ծավալները կաճեն ազգայնական ռեժիմի կողմից ռուսական տարածքում ահաբեկչական բնույթի ցանկացած հարձակում կամ դիվերսիա իրականացնելու դեպքում։
▫️Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է Ուկրաինայի Սու-27 կործանիչ և ութ անօդաչու թռչող սարք:
▫️Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Չերնիգովի մարզի Գորոդնյա բնակավայրի շրջանում ավիաբազա վերադառնալիս Ս-400 զենիթահրթիռային համալիրով խոցել են ուկրաինական Մի-8 ուղղաթիռը, որն ապրիլի 14-ին հարձակում էր գործել Բրյանսկի մարզի Կլիմովո խաղաղ բնակավայրի բնակիչների վրաժ:
▫️Օպերատիվ-մարտավարական ավիացիան գիշերվա ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի 13 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են՝ հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ, անձնակազմի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 10 շրջան։
Շարունակությունն՝ այստեղ