ԱՄՆ-ն հարստացել է ուկրաինական ճգնաժամով և զենքի վաճառքով
International newsԻնչպես գրում է Japan Business Press-ը, Ամերիկան կկիրառի «ուկրաինական մեթոդը» Թայվանի դեմ Չինաստանի գործողության դեպքում՝ ոչ մի դեպքում իրենք չեն մասնակցի ռազմական գործողություններին, այլ փող կաշխատեն զենքի առևտրով։
Դեռ այս տարվա սկզբին ԱՄՆ պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերի աճի ինդեքսները տատանվում էին զրոյի շուրջ, երբեմն էլ բարձրանում էին դեպի բացասական գոտի, սակայն ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո այդ բաժնետոմսերի ինդեքսները կտրուկ բարձրացան, նշում է թերթը։
Բայդենի վարչակազմի որդեգրած «ուկրաինական մեթոդը» պարզապես «լավ պատմություն» է ԱՄՆ ազգային շահերի համար ռեալ-քաղաքական տեսանկյունից, որը հաշվի չի առնում որևէ մարդասիրական նկատառում»,- ասվում է հոդվածում։ Այս մասին հայտնում են ռուսական ռուսական լրատվամիջոցները։