Կիրկորովը սնանկության շեմին է
CultureՀամաշխարհային ծանր տնտեսական իրավիճակի պատճառով շոու բիզնեսի շատ աստղեր դժգոհել են եկամուտների անկումից։ Համացանցում լուրեր են պտտվում, որ Ֆիլիպ Կիրկորովը մեծ գումարներ է կորցրել և գրեթե պատրաստվում է իրեն սնանկ հայտարարել։ Teleprogramma֊ն փոփ արքայից հետաքրքրվել է՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ։
«Ես չգիտեմ՝ ով ոնց, բայց ես հայտարարել եմ լրացուցիչ համերգներ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Արդյո՞ք ես շատ եմ տուժել: Այո, շատ, և հիմա պետք է երեք-չորս անգամ ավելի շատ աշխատեմ։ Ես միշտ ընտրել եմ ամենադժվար ճանապարհը։ Իսկ դժվարին ճանապարհին մրցակիցներ չկան»,- ասել է Կիրկորովը:
Կիրկորովն ընդգծել է, որ որքան էլ իր համար դժվար լինի, ինքը երբեք մտադիր չի եղել հանձնվել։