Որոշեցինք մի կարճ պահ շեղվել աշխատանքից. Սիրուշոյի ջերմ լուսանկարները` որդիների հետ
LifestyleԵրգչուհի Սիրուշոն, ով բալիկի է սպասում, իր երկու որդիների մասնակցությամբ ջերմ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:
«Այս ամիսը որոշել էինք նվիրել երկրպագուներին ու աշխատանքի վերաբերյալ հարցերին: Անցյալ շաբաթ անդրադարձանք Պռեգոմեշում իմ ներգրավածությանը:
Բայց քանի որ այս շրջանում շատ եմ ստանում նամակներ, թե ինչպես եմ համատեղում աշխատանքը երեխաների և կարգավիճակիս հետ, որոշեցինք մի կարճ պահ շեղվել աշխատանքից ու այս անգամ անդրադառնալ այդ թեմայի շուրջ հարցերին:
Ներքևում կարող եք ուղղել ձեր հարցերը, թիմը կառանձնացնի ամենաշատ տրվածներն ու կուղարկի ինձ»,– ֆոտոշարքին կից գրել է երգչուհին` դիմելով երկրպագուներին: