Զելենսկու աշխատակազմից հայտարարել են, թե «ռուսներն ու ադրբեջանցիները միասին են գործում Հայաստանի դեմ»
AnalysisՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, խոսելով Ռուսաստանի Դաշնության համար «երկրորդ ճակատ» բացելու մասին, հայտարարել է, թե «ռուսներն ու ադրբեջանցիները միասին են գործում Հայաստանի դեմ»:
«Մոլդովայի այժմյան իշխանությունն ընդհանրապես պատրաստ չէ դրան, վրացականը սարսափած է, պատրաստ չէ, իսկ ադրբեջանականը գործում է Ռուսաստանի հետ միասին` Հայաստանի և միջանքների նկատմամբ, որոնք ցանկանում են բացել: Նրանք բոլորը Հայաստանին համոզում են` արի հանձնվիր ... թույլ տուր առաջին հերթին ռուսական բեռը»,- ասել է նա` նշելով, որ այս տարածաշրջանում ոչ միանաշանակ իրավիճակ է:
«Ադրբեջանցիները ճնշում են ռուսներին, բայց ինչ-որ տեղ վերևում նրանք փոխըմբռնում ունեն: Ուստի այնտեղ մեջքից դաշույնով ուժեղ հարված պետք չէ սպասել»,- ասել է նա:
Նշենք, որ Արեստովիչը 44-օրյա պատերազմի ժամանակ իր աջակցությունն էր հայտնում Ադբեջանին և հարցազրույցներում գովերգում Իլհամ Ալիևին: