Ուկրաինան հայտնել է, թե որքան մարդ է հեռացել Դոնեցկի մարզից
International newsԴոնեցկի մարզի՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող հատվածից, ըստ շրջվարչակազմի ղեկավարի, հեռացել է բնակչության գրեթե երեք քառորդը։ Ըստ ուկրաինական մամուլի՝ Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն ուկրաինական հեռուստաալիքներից մեկի հեռուստամարաթոնի եթերում ասել է, որ մինչ պատերազմի սկսվելը Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում ապրում էր 1 միլիոն 670 հազար մարդ, իսկ այժմ այնտեղ մնացել է մոտ 430 հազար մարդ։
Շրջանի վարչական կենտրոնում՝ Կրամատորսկում, ըստ Կիրիլենկոյի, մնացել է բնակչության մոտ մեկ հինգերորդը՝ նախապատերազմյան 200.000-ից 40.000-ը։ Մարիուպոլը Դոնեցկի մարզի ուկրաինական մասի ամենամեծ քաղաքն էր։