Yerevan, 27.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Զանգը հնչել է՝ սա նոր Սարդարապատի, նոր Բաշ Ապարանի, նոր զարթոնքի զանգն է»․ Իշխան Սաղաթելյան

TV

Սիրելի երիտասարդներ, սիրելի հայրենակիցներ, այսօր այստեղ ենք՝ հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն թույլ չտալու համար։ Այս մասին անրապետության հրապարակում հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:

«1999 թվականին ՀՅԴ երիտասարդներն առաջին անգամ Երևանի կենտրոնից Ջահերով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդ։ Ամեն հաջորդ տարի Ջահերով երթի մասնակիցների քանակը բազմապատկվեց։ Այսօր ահա այն  վերածվել է համազգային միասնականության երթի։

Այս երթը վերաիմաստավորվել, նոր երանգ, նոր շեշտադրումներ է ստացել հատկապես այժմ, երբ բեկումնային ժամանակ է, երբ գոյութենական վտանգների առջեւ ենք։

Մենք արձանագրում ենք, որ ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ համահայկական կարգախոսը վերջին տարիներին ձևախեղվում է։ Փորձ է արվում մեր ժողովրդի արդար պայքարը սահամանափակել զուտ հիշողության ամորֆ ձեւակերպումով։

Այս իշխանությունը, կատարելով թուրքական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել  մեր համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ իրավունքների պաշտպանության սահմանադրական հանձնառությունից, Արցախից։ Հայրենիքի դարպասները ցանկանում է բացել թշնամու առաջ։

Փուչ ու դատարկ են սրանց հավաստիացումները լավ ապագայի, տնտեսական շահի, խաղաղության դարաշրջանի վերաբերյալ։ Թշնամին նույնն է, նույն նպատակներով։ Նույն թշնամական թուրք-ադրբեջանական տանդեմն էր, որ 2020-ին Արցախում փորձեց նոր Ցեղասպանություն իրականացնել։

Հիմա մեր երթով, այս միասնականությամբ փաստում ենք, որ չեն հաջողելու։ Չենք թույլ տալու, որ այս իշխանությունը, իր կործանրար քայլերով, քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգությունը, պետականությունը, Արցախը, հայոց Հիշողությունը։ Սա դիմադրության վճռական երթ է։

Այս հրապարկից, Երեւանի սրտից, մեր տասնյակ հազարավոր ջահակիրների, վճռական հայության անունից դիմում եմ միջազգային հանրությանը՝ սա է հայկական կամքը, հայ ժողովրդի դիրքորոշումը, եւ ոչ թե փակ դռների ետեւում, ցանկացած պետության մայրաքաղաքում, զիջումի պատրաստ Հայաստանի անունից հանդես եկողի լռությունն ու թուրքական պահանջների կատարման պատրաստակամությունը։

Այս հրապարկից դիմում եմ հայկական Սփյուռքում ապրող, հայկականությունը պահպանող, նախնյաց հիշատակն ու պատգամը վառ պահող մեր միլիոնավոր հայրենակիցներին։ Այս ջահերը, տասնյակ հազարավոր հայաստանցիների ներկայությունը փաստում են. մեր իրավունքների պաշտպանությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը դադար չի առնելու։

Դիմում եմ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին։ Մեր վճռական ներկայությունը, զինվորագրումը գրավական ու ապացույցն է, որ դուք մենակ չեք։ Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից։ Սա է հայության կարծիքն ու որոշումը, ոչ թե մի քանի իշխանավորների թուրքական թեզերով հայտարարությունները։ Մենք  միասին ենք, մեկ բռունցք, մեկ ուժ։

Վերջապես դիմում եմ մեր ջահակիր երիտասարդությանը, որոնցից շատերը 2020-ին ջահի փոխարեն զենքն էին բռնել։ Դիմում եմ նրանց միացած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, մեր բոլոր քաղաքացիներին։ Զանգը հնչել է՝ սա նոր Սարդարապատի, նոր Բաշ Ապարանի, նոր զարթոնքի զանգն է։ Մեզանից, մեր միասնությունից, վճռականությունից, մինչեւ վերջ  գնալու մեր կամքից է կախված, թե հետագա սերունդներն ինչպես կարտահայտվեն 2020-ակականներին ապրածներիս մասին։

Կլինե՞նք համարձակ, միասնական, ըմբոստ, մեզ կհիշեն որպես պատմության անիվը շրջած հաջորդ սերունդներին ապրելու, արարելու հայրենիք փոխանցած սերունդ։ Եթե ոչ՝ վախկոտի խարանը բոլորիս շիրիմների վրա է լինելու։

Հանդուրժելո՞ւ ենք այդպիսի ճակատագիր։ Ոչ։

Ուրեմն ունենք մեկ ուղի՝ մեզ հետ պայքարի ենք հանում մեր հարեւանին, ընկերոջը, բարեկամին, համագյուղացուն։ Համահայաստանյան զորաշարժ ու դիմադրություն։ Վստահ եմ՝ այն բերելու է հաղթանակ։

Երեկ ես հայտարարել եմ՝ գնալու ենք մինչեւ վերջ։ Հեռացնելու ենք աղետաբեր այս իշխանությանը։ Վերականգնելու ենք մեր արժանապատվությունը։

Հանուն սրբադասված մեր նահատակների։ Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն հայկական նոր զարթոնքի»,- իր ելույթում հայտարարել է Սաղաթելյանը։

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community