Էրդողանը Բայդենին խորհուրդ է տվել «ուսումնասիրել պատմությունը» նախքան Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններ անելը
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները Հայոց ցեղասպանության մասին նշանակություն չունեն Անկարայի համար, և նրան խորհուրդ է տվել նախ «լավ ուսումնասիրել պատմությունը»։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հայկական պնդումները, որոնք իբր ճանաչված են տարբեր երկրների վարչակազմերի կողմից, մեզ համար նշանակություն չունեն։ Մենք այսպես ենք վերաբերվում ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարություններին։ Պարոն Բայդենը պետք է շատ լավ ուսումնասիրի և իմանա հայերի հետ պատմությունը։ Մենք չենք կարող ներել նրա` Թուրքիային մարտահրավեր նետելու փորձերն՝ առանց այս բաները իմանալու», - ասել է նա Անկարայում կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ։
Կիրակի ավելի վաղ Բայդենը հարգանքի տուրք էր մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի հիշատակին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը դատապարտել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով կրկին Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանել էր Հայոց ցեղասպանություն։