Ջոնի Դեփը խոստովանել է, որ երբեք չի դիտել «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի առաջին մասը
CultureՀոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբերդ Հարդի դեմ դատավարության ժամանակ խոստովանել է, որ երբեք չի դիտել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի առաջին մասը՝ «Սև մարգարիտի անեծքը», գրում է Daily Mail-ը:
«Ես այն չեմ դիտել… բայց ֆիլմը, ըստ երևույթին, հաջողություն ունեցավ: Եվ նրանք ցանկանում էին շարունակել, անել ավելին: Եվ ես պատրաստ էի դա անել», - ասել է նա դատարանում:
Դեփը հավելել է, որ կինոնկարի հաջողությունից հետո իր կյանքը շատ է փոխվել:
Կինոնկարը ներկայացվել է 2003 թվականին։ 58-ամյա Դեփի հերոս Ջեք Ճնճղուկը հետագայում հայտնվել է ֆիլմաշարի մյուս մասերում:
Վերջին՝ 5-րդ մասը («Մեռածները հեքիաթներ չեն պատմում»), թողարկվել է 2017 թվականին։ Նախագծի շարունակականության ճակատագիրն առայժմ մշուշոտ է մնում։