«Ալֆա բանկ», «Wildberries», «Ռոսնեֆտ»․ Լեհաստանը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
EconomicsԼեհաստանը պատժամիջոցներ է սահմանել 35 ռուսական և բելառուսական ընկերությունների, ինչպես նաև անձնական պատժամիջոցներ Ռուսաստանից և Բելառուսից 15 անձանց նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկը հրապարակված է Լեհաստանի ՆԳՆ կայքում։
Դրանում, մասնավորապես, ներառվել են ռուսական խոշորագույն էներգետիկ ընկերությունները՝ «Գազպրոմը» և «ՆՈՎԱՏԵԿ»-ը։
Պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսների թվում են «Ռոսնեֆտ»-ի գործադիր տնօրեն Իգոր Սեչինը, «Ալֆա բանկի» հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը, «Wildberries»-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, «Կասպերսկի»-ի հիմնադիր Եվգենի Կասպերսկին և օլիգարխ Օլեգ Դերիպասկան:
Այս ցուցակը լրացվում է ԵՄ պատժամիջոցների ցանկին, պարզաբանել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին։
«Ցուցակում ընդգրկված են ռուսական կազմակերպություններ և օլիգարխներ, որոնք իրական շահեր ունեն մեր երկրում»,- ասել է նա։
Ինչպես պարզաբանել է Կամինսկին, պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների ֆինանսական և գույքային ակտիվները կսառեցվեն, և նրանք իրենք կարգելվեն մասնակցել բիզնեսին։ Պատժամիջոցային ցուցակում հայտնված անձանց մուտքը երկիր կարգելվի։