«Վիքիմեդիա»-ին Ռուսաստանի Դաշնությունում տուգանել են 3 միլիոնով
International newsՀիմնադրամը, որն օգնում է հրապարակել Վիքիպեդիան, տուգանվել է 3 միլիոն ռուբլով` Ուկրաինայում պատերազմին առնչվող հոդվածները հեռացնելուց հրաժարվելու համար։ «Վիքիմեդիա» հիմնադրամի վերաբերյալ այս որոշումը կայացրել է Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը։ Այս մասին հայտնել է ԲիԲիՍին:
Դատավորը մեղավոր ճանաչեց «Վիքիմեդիա»-ին Ռուսաստանի Դաշնությունում արգելված բովանդակությունը չհեռացնելու մեջ և տուգանեց 3 միլիոն ռուբլով:
Խոսքը Վիքիպեդիայի մեկ տասնյակ հոդվածների մասին է, որոնք նախկինում ռուսական իշխանությունները պահանջում էին հեռացնել։ Դրանք բոլորը կապված են ռուս-ուկրաինական պատերազմի, մասնավորապես՝ Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների հետ։