Ռուս զինվորներն ու սպաները կանխեցին այն իրական վտանգը, որը ծառացած էր Ռուսաստանի առջև. Պուտին
International newsՌուս զինվորներն ու սպաները կանխեցին այն իրական վտանգը, որը ծառացած էր Ռուսաստանի առջև։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Դաշնային ժողովի օրենսդիրների խորհրդի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Նրանք կանխեցին լայնածավալ հակամարտությունը, որը ուրիշի սցենարով կծավալվեր Ռուսաստանի տարածքում։ Եթե ինչ-որ մեկը միջամտի Ուկրաինայի իրավիճակին, պատասխանը կլինի կայծակնային. Ռուսաստանը, իրեն սպառնացող վտանգի դեպքում, ի պատասխան կօգտագործի այն միջոցները, որոնք դեռևս չունեն իր հակառակորդները»,-շեշտել է Կրեմլի ղեկավարը։
Նրա խոսքով, Ռուսաստանը չի կարող թույլ տալ հակառուսական տարածքների ստեղծումն իր երկրի շուրջ։ Բացի այդ, Պուտինն անդրադարձել է նաև Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին։
«Ռուսաստանի տնտեսությունը դիմակայել է, այլ ոչ թե մասնատվել պատժամիջոցների ազդեցության տակ, որոնք Արևմուտքում ջախջախիչ էին համարվում։ Մենք պետք է ապահովենք տնտեսության կայունությունը, ամրապնդենք արդյունաբերական ինքնիշխանությունը, ինչպես նաև մի շարք ուղղություններում համաշխարհային առաջատարությունը»,- հայտարարել է ՌԴ առաջնորդը։