Եգոր Կրիդը տուգանվել է 1 միլիոն ռուբլով․ հայտնի է, թե ինչու
LifestyleԴեռ 2020 թվականին երգիչ Եգոր Կրիդի՝ Ղրիմի ռեստորաններից մեկում կայանալիք մենահամերգը չեղարկվեց համաճարակի պատճառով: Ռեստորանը երգչին տվել էր ավանս 1 միլիոն ռուբլիի տեսքով, որը, ըստ տնօրինության, երգիչը չի վերադարձրել չեղարկումից հետո։
Նույն թվականին տնօրինությունը հայտ է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Եգոր Կրիդի, այժմ որոշումը կայացվել է հօգուտ տնօրինության․ այսպիսով երգչը պարտավոր է վճարել 1 միլիոն 145 հազար ռուբլի որպես տույժ։
Այս որոշման հետ չեն համաձայնվել երգչի փաստաբանները․ հայցը դեռ քննարկման մեջ է։