Աստղագետները երկու քարքարոտ էկզոմոլորակ են հայտնաբերել Արեւային համակարգից ոչ հեռու գտնվող աստղի մոտ
CultureԱստղագետները TESS արբանյակի օգնությամբ երկու քարքարոտ էկզոմոլորակ են հայտնաբերել, որոնք պտտվում են HD 260655 թզուկ աստղի շուրջ: Իրենց հայտնագործության մասին գիտնականները հայտնել են arXiv կայքի միջոցով:
Աստղագետների խումբը՝ Չիկագոյի համալսարանի մասնագետ Ռաֆայել Լուկեի գլխավորությամբ, ուսումնասիրել է աստղից ստացվող ազդակերը, որոնք գրանցել է НАСА TESS արբանյակը: Արբանյակից ստացված հին եւ նոր չափումների վերլուծությունը հաստատել է, որ փոփոխությունները պայմանավորված են մոլորակների շարժմամբ:
Ինչպես նշում են հետազոտողները, TESS-ի դիտարկումների արդյունքում փոքր մոլորակի երկու թեկնածու է հայտնաբերվել, որոնց ավելի ուշ հաստատվել են ճառագայթային արագության մասին անկախ տվյալներով, որոնք էլ ստացվել էին 1998 եւ 2016 թթ.:
HD 260655 աստղը գտնվում է Արեւային համակարգից ոչ հեռու՝ Երկրից մոտ 32.6 լուսային տարի հեռավորությամբ: Այն մոտ 56 տոկոսով ավելի փոքր է, քան Արեգակը, իսկ տարիքը կազմում է 2-8 մլրդ տարի: