Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ
SocietyՄայիսի 2-ի ցերեկը, մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-7-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան, 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 7-10, մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: