Մինչև մայիսի 9-ը ամեն ինչ կավարտվի. Հռոմի Պապը՝ ռուս֊ուկրաինական պատերազմի մասին
International newsՀռոմի պապ Ֆրանցիսկոսը պնդում է, որ ռուսական զորքերը մտադիր են մինչև մայիսի 9-ը դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Երեքշաբթի կեսօրին նա հայտարարեց, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը պետք է ավարտվի մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը։ Ֆրանցիսկոսի խոսքով՝ նման տեղեկություն ունի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով իբր գաղտնի տեղեկություններ է ստացել Մոսկվայի Կրեմլից, գրում է autoparus֊ը։