Միանգամից հիասթափեցնենք ձեզ, որ խոսքը սեքսի մասին չէ. հիասթափվեցիք։ Դե ինչ, մինչ դուք փորձում եք հասկանալ՝ հիասթափվել եք, թե ոչ, ներկայացնենք որոշ մանրամասներ։
Արեւմտյան ԶԼՄներում լուրեր են տարածվել, որ վերջերս ամուսնացած հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին եւ Ամալ Ալամուդդինը որոշ խնդիրներ ունեն. Ամալին բարկացնում է հայտնի դերասանի սովորություններից մեկը։
Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ամալին դուր չի գալիս, որ ամուսինը անկողնում հաց ուտելու սովորություն ունի։
«Շատ տղամարդիկ, այդ թվում՝ Քլունին, հաց են ուտում անկողնում։ Վերջերս Ջորջն իր ընկերներին տեղեկացրել է, որ Ամալը բողոքում է իր այս սովորությունից եւ դա փոքրիկ թուլություն է համարում»,-ասել է աղբյուրը։
Այժմ ասում են, որ Ջորջը ուտում է զուգարանում. «Ջորջը որոշել է նրա հետ պահմտոցի խաղալ եւ իր բուտերբրոդներն ու չիպսերը ուտում է լողասենյակում կամ հանդերձարանում»,-ասել է աղբյուրը։
NEWS.am STYLE