Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին․ ԻՔՄ
SocietyԻՔՄ-ն հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ մայիսի 4-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․
«Այսօր՝ մայիսի 4-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 15:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում, ինչին հաջորդեց շարժման մասնակիցների երթը դեպի Ազգային ժողով, ապա և Երևանի կենտրոնի այլ փողոցներ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:06-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածում գտնվել է շուրջ 5000 մարդ։