Շվեյցարիան պատրաստվում է էլեկտրաէներգիայի «լուրջ» դեֆիցիտի
EconomicsՇվեյցարիան պատրաստվում է էլեկտրաէներգիայի «լուրջ» դեֆիցիտի։
Շվեյցարիայի կառավարությունը ստեղծում է գազի ոլորտի ճգնաժամային արձագանքման թիմ եւ մոնիթորինգային համակարգ՝ էլեկտրաէներգիայի մոտալուտ դեֆիցիտը վաղ փուլում հայտնաբերելու համար, հաղորդում է Reuters-ը:
Ապրիլին Շվեյցարիայի կառավարությունը սկսել է ուկրաինական ճգնաժամի պատճառով գազի հնարավոր պակասի պլաններ մշակել։
Swissgrid ազգային ցանցային օպերատորին հանձնարարվել է մշակել եւ գործարկել նոր մոնիթորինգային համակարգ՝ վերահսկելու էլեկտրաէներգիայի մատակարարման էվոլյուցիան, որը պետք է գործարկվի մինչեւ տարեվերջ։
Կառավարությունը նաեւ հանձնարարել է երկրի գազային արդյունաբերության ասոցիացիային՝ VSG-ին, ստեղծել ճգնաժամային միջամտության նոր կազմակերպություն: «Ուկրաինայում պատերազմի եւ դրա հետ կապված մատակարարման անորոշության ֆոնին Դաշնային խորհուրդն այժմ, այնուամենայնիվ, հանձնարարում է VSG-ին ստեղծել ճգնաժամային միջամտության կազմակերպություն մեկ տարի սահմանափակ ժամկետով»,-հայտնել է կառավարությունը: