Ակբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին
SocietyԱկբա բանկի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի բաժնետերերին 2021 թվականի ընթացքում ձևավորված շահույթից վճարվել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին:
2021 թվականին Ակբա բանկը Հայաստանում իրականացրել է 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով։ Իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի շուրջ 5200 բաժնետեր:
Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ:
Ավելին կարող եք իմանալ invest.acba.am կայքում:
Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում:
Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: