ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայրենական պատերազմի մասնակից Հակոբ Ավետյանի հետ
PoliticsԱյսօր՝ մայիսի 9-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է չորս տասնամյակ հրշեջ ծառայությունում աշխատած, Հայրենական պատերազմի մասնակից, վետերան, 98 ամյա Հակոբ Ներսեսի Ավետյանին։ Նախարարի հետ հանդիպմանը Հակոբ Ավետյանը կիսվել է իր հիշողություններով, աշխատանքային դրվագներով և խորհուրդներով։ Նախարար Փամբուխչյանը, կարևորելով վետերանի փորձն ու վաստակը, քաջառողջություն է մաղթել նրան, շնորհավորել տոնի առթիվ։