ԻՔՄ-ն հրապարակել է մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցների քանակը
SocietyԱյսօր՝ մայիսի 9-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 18:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:47-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7700 մարդ:
Նշենք, որ ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ հանրահավաքը սկսվելու է 17:00-ից, սակայն այն մեկնարկեց միայն 18:00-ին: Մեր հաշվարկը, ըստ այդմ, իրականացրել ենք բուն հանրահավաքի մեկնարկից հետո արված լուսանկարի հիման վրա:
Հարկ է նշել նաև, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով