ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի միջուկային ներուժի վերաբերյալ
International newsԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային զինանոցը «լուրջ մարտահրավերներ» է ներկայացնում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ռուսաստանի միջուկային զինանոցը լուրջ մարտահրավերներ է ներկայացնում այժմ և ապագայում», - ասել է Օսթինը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վարչակազմի 2023 թվականի պաշտպանական բյուջեի պահանջի վերաբերյալ լսումների ժամանակ:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ ազգային պաշտպանության հիմնական հենասյունը երկրի միջուկային տրիադան է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը անվտանգության ամենամեծ մարտահրավերներն են ԱՄՆ-ի համար, մինչդեռ «սպառնալիքը» գալիս է Հյուսիսային Կորեայից, Իրանից և ահաբեկչական խմբավորումներից։
«Աշխարհում ռազմավարական կայունության պահպանումը, հատկապես Ռուսաստանի զգալի միջուկային կարողությունների և Չինաստանի միջուկային պոտենցիալի ընդլայնման լույսի ներքո, պահանջում է, որ Միացյալ Նահանգները պահպանի անվտանգ և արդյունավետ միջուկային կարողությունը», - ասել է նախարարը: