ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՄԱՅԻՍԻ). Կայացել են խորհրդարանական ընտրություններ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բուժքրոջ համաշխարհային օր, Վրաստան՝ Սուրբ Անդրեյ առաքյալի օր, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն՝ Անկախության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1753 –վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մինաս Ա Ակնեցին։ 1889 –վախճանվել է հրապարակախոս, խմբագիր Զարմայր Մսերյանը։
1913 –ծնվել է ռուսաստանցի հայազգի աստղագետ Թադևոս Աղեկյանը։
1920-խորհրդային զորքերը մտել են Ղարաբաղ, գեներալ Դրոն ընդունել է վերջնագիրը և լքել Ղարաբաղը, Ղարաբաղի տարածքում իշխանություն է դարձել մուսուլմանական ռևկոմը՝ Շուշիում և հայկական ռևկոմը՝ Թաղավարդում։
1921– ծնվել է կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը։
1941-ծնվել է կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը։
1994 - հրա դ ա դ ա րի հաս տատ մ ա մ բ ավարտվել է Ղարաբաղյան առաջին պատերազմը։
2006-Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է իր հրաժարականի մասին:
2007-տեղի են ունեցել Ազգային ժողովի չորրորդ գումարման խորհրդարանական ընտրությունները, որտեղ համամասնական ընտրակարգով մեծամասնություն է ստացել ՀՀԿ-ն, նրան հաջորդել են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։
2008- Բեյրութում հրկիզվել է «Սևան» հայկական ռադիոկայանը, որը գործել է կառավարամետ ուժերի հովանու ներքո, ինչի պատճառով էլ դարձել է ընդդիմադիր «Հեզբոլլա» շարժման զինյալների թիրախ:
2012-Հայաստանի վարչապետ է դարձել Անդրանիկ Մարգարյանը։
2018-Հայաստանի նախագահը նոր նախարարներ և փոխվարչապետ է նշանակել, այդպիսով ամբողջովին ձևավորվել է կառավարությունը։ 2021-ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր՝ խորանալով Հայաստանի տարածքում և սկսել խրամատներ փորել:
ԱՇԽԱՐՀ
1311 -ինկվիզիցիան Ֆրանսիայում հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել տամպելիերների օրդենի 54 ազդեցիկ գործիչների։
1551– Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվել է Ամերիկայի ամենահին Սան Մարկոս համալսարանը։
1780 -ԱՄՆ-ի անկախության պատերազմի ընթացքում շրջափակումից հետո հանձնվել է Չարլտոնը, որը հանդիսացել է Կոնտինենտալ բանակի խոշոր պարտությունը։
1797 -Վենետիկն ընդունել է գեներալ Բոնապարտի վերջնագիրը, դադարել է գոյություն ունենալ Վենետիկի Հանրապետությունը։
1798 -վախճանվել է անգլիացի ծովագնաց և հետազոտող Ջորջ Վանկուվերը։
1830 -հայտարարվել է Էկվադորի Հանրապետության ստեղծումը։
1832– Միլանում տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի պրեմիերան։
1842– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժյուլ Մասնեն։
1845 –վախճանվել է գերմանացի պատմաբան, գրաքննադատ, բանաստեղծ և թարգմանիչ Ավգուստ Վիլհելմ Շլեգելը։ 1888 -Հյուսիսային Բոռնեոյի նկատմամբ սահմանվել է բրիտանական կառավարում։ 1926– Լեհաստանում տեղի է ունեցել հեղաշրջում և հաստատվել է Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմը։
1933 –ծնվել է ռուս պոետ Անդրեյ Վոզնեսենսկին։
1935 -ամերիկյան Օհայո նահանգի Ակրոն քաղաքում հիմնադրվել է «Անանուն ալկոհոլիկների» առաջին ակումբը։
1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմի լրիվ ազատագրմամբ ավարտվել է խորհրդային զորքերի Ղրիմյան հարձակողական գործողությունը։
1962 -ՀԱՀ-ում մահապատիժ է սահմանվել սաբոտաժի համար։
2001-վախճանվել է ռուս ակադեմիկոս, ավիակոնստրուկտոր Ալեքսեյ Տուպոլևը։
2002 -Բայկոնուրի տիեզերակայանում շենքի կորպուսի տանիքի փլուզման արդյունքում լրիվ ոչնչացել է խորհրդային «Բուրան» տիեզերանավը։
2008– Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 70 000 մարդ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում