Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը տեսահոլովակ են նկարահանել
CultureԱշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանն ու երգիչ Սևակ Ամրոյանը նոր երգ կներկայացնեն։ Այս մասին հայտնել է Սևակ Ամրոյանը՝ Ինստագրամի իր էջում․«Ընկերներ, շատ ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ նկարահանեցինք մեր նոր երգի տեսահոլովակը։ Շատ շուտով պատրաստ կլինի»։
Նա կիրառել է նաև #amper հեշթեգը, ինչից պարզ է դառնում, որ դա երգի անվանումն է։