Իրաքում հեմոռագիկ տենդից 8 մարդ է մահացել, վարակված է ևս 40 մարդ
International newsԻրաքում միջինասիական հեմոռագիկ տենդով վարակման հետևանքով 8 մարդ է մահացել։ Հիվանդությունն ախտորոշվել է ևս առնվազն 40 մարդու մոտ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Հիվանդության բռնկումից առավել տուժել է երկրի հարավ-արևելքում գտնվող Դի-Կար նահանգը, որտեղ վարակված է 23 մարդ, ևս 5-ը մահացել են։