Yerevan, 06.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մենք մեր ուղուց չենք շեղվելու, պառակտմանը վերջ ենք տալու. Արամ Վարդևանյան

Politics

«30 տարիների ընթացքում դատարաններն, արդարադատության ոլորտն ունեցել են դրական կողմեր, բայց ասել, որ կայացել են, ազնիվ չի լինի։ Մենք ունենք դատավորներ, ունենք դատարաններ, բայց չունենք արդարադատություն»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ վերջին 4 տարիների ընթացքում դրանում էլ ավելի համոզվեցիք, ու սա ասում է մեծ ցավով։

«Պատկերացրեք, որպես փաստաբան երբ մուտք էի գործում դատարան, արդեն հիմնական դեպքերում գիտեի, թե կոնկրետ դատավորն ինչպիսի դատական ակտ պետք է կայացնի։ Ցավոք սրտի, մենք ունենք դատավորներ, որոնք ունեն մեկ խնդիր՝ ոչ թե օրենքին ծառայելն է, ոչ թե իրավունքը պաշտպանելն է, այլ օրվա իշխանությանը ծառայելն է, պարզապես դակիչի ֆունկցիա կատարելն է։ Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանում այլևս երբեք նման դատավորներ չեն լինելու, Հայաստանում լինելու է իրական արդարադատություն, իրական  դատավորներով։ Իսկ այն դատավորը, որը դատավորի կոչման հետ կապ չունի, վռնդվելու ենք, դուրս ենք շպրտվելու համակարգից»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Ընդդիմադիր գործչի խոսքով` ստեղծելու են այն պայմանները, որ քննիչը, դատախազը, դատավորը լինեն իրապես անկախ, անկախ նրանից, ով կլինի իշխանություն, անկախ նրանից, թե այդ իշխանությունը ինչ կցանկանա կոնկրետ գործով։

«Իշխանության ներկայացուցիչները խոսում են Դաշնակցական մեր երիտասարդ տղաների մասին, ասում են անպայման պետք է կալանավորեն։ Ի՞նչ են անում դատարանները։ Կալանավորում են։ Մենք չենք ունենալու այդպիսի դատարաններ։ Դրա համար պետք է անկախության իրական երաշխիքներ։ Ու դրա հիմքերը, հնարավորությունները կան։ Պետք է ոչ թե պարգևավճարներ բաժանել ամեն մի պատահածին, այլ դատավորների համար ստեղծել անհրաժեշտ հիմքերը, ու մենք դա միասին կանենք»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Խոսելով ոստիկանների մասին՝ նա նշեց. «Պատկերացնում եք՝ մենք ապրում ենք այն իրականության մեջ, որ Հայաստանի ոստիկանների մեծ մասը, հրապարակի Հայփոստի շենքի մոտից գնում են ինչ-որ մի բիզնեսից որպես նվեր, կաշառք, անունն ինչ ուզում եք դրեք, պեչենի են ստանում։ Այդ  հույսին են մնացել։ Հայաստանում չի լինելու ոստիկանություն, որ մի ինչ-որ բիզնեսի պեչենու հույսին լինի, իրենք արժանապատիվ կյանք են ունենալու, ծառայելու են օրենքին, իրավունքին, լինելու են անկախ»։

Վարդևանյանի խոսքով, առհասարակ արդարադատության մեջ, աշխարհի փորձն էլ դա ցույց է տալիս, որ ժողովուրդը պետք է մասնակից լինի պրոցեսին. «Գոյություն ունի երդվյալ ատենակալների ինստիտուտ, որտեղ մեր պես մարդիկ ուղղակի մասնակցում են դատական պրոցեսին և որոշում են անձի մեղավոր ու անմեղ լինելը։ Ես առաջարկում եմ, եթե համաձայն եք միացեք այս գաղափարին, քննարկենք Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու հարցում։ Ժողովուրդը պետք է մասնակից լինի»։

Նա հիշեցրեց նախկինում արած առաջարկները՝ վերացնել բալային համակարգը, կարմիր գծերը, քննարկել համաներման հարցը և այլ առաջարկ արեց. «Հիշում եք՝ 2018 թվականին ինչ խոստումներ էին տալիս՝ կյանքի որակը լավացնել, դրա փոխարեն գազը, լույսը, ջուրը թանկացավ։ Թանկացրեցին գույքահարկը բոլորի համար առանց նայելու այդ մարդու բնակարանը, սոցիալական վիճակը։ Առաջարկում եմ կասեցնել այդ ռեֆորմը և անել իրական ռեֆորմ»։

Վարդևանյանը խոսեց նաև հասարակության մեջ պառակտման մասին, որը, նրա խոսքով, այս իշխանությունները բերել են նաև ընտանիք, ամենահարազատ ընկերների միջավայր, որովհեգտև իրենք պատկերացնում են, որ իրենք իրենց եղբայրների, քույրերի ոչ պահակն են, ոչ պաշտպանը։ 
«Մենք ասում ենք՝ մենք մեր եղբայրների, քույրերի, մեր հող ու ջրի, հայրենիքի պահակն ենք, պաշտպանն ենք, և այդպես էլ լինելու է։ Մենք մեր ուղուց չենք շեղվելու, պառակտմանը վերջ ենք տալու։ Օրենքը, իրավունքը պաշտպանելու ենք, միավորվելու ենք, գնալու ենք դեպի հաղթանակ»։
Դրա համար՝ միություն, պայքար, հաղթանակ»,- ասաց Արամ Վարդևանյանը, որին հաջորդ հրապարակում հավաքված քաղաքացիների վանկարկումը՝ «միություն, պայքար, հաղթանակ» ։

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe