ԵԽ-ում սպառնացել են Թուրքիային
International newsԵվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը նախազգուշացրել է, որ Թուրքիային կարող է մեկուսացում սպասել, եթե նա արգելափակի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
«Յուրաքանչյուր ոք, ով կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ի համախմբվածությունը, մեկուսացված կլինի համայնքի ներսում: Եթե երկու երկրներն էլ իրենք են ցանկանում [միանալ ՆԱՏՕ-ին], ապա Ֆինլանդիան և Շվեդիան դրա մի մասն են, խոսք չկա։ Այն դանդաղեցնելու կամ արգելափակելու պատճառ չկա»,- ասել է Մանֆրեդ Վեբերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին հայտարարել էր, որ դեռևս դրական չի համարում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը, որոնք, ըստ նրա, «հյուրատուն» են դարձել ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորների անդամների համար։