«Դիմադրություն» շարժման երթն ավարտվեց. Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է հանրահավաքը
Society«Դիմադրություն» շարժման երթն ավարտվեց։ Շարժման մասնակիցները Սայաթ–Նովա պողոտայով, ապա Թումանյան փողոցով երթ անցկացնելուց հետո վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ շարունակվում է հանրահավաքը։
«Առանց Նիկոլ, Հայաստան» «Առանց թուրքի, Հայաստան»,– երթի ընթացքում վանկարկում էին շարժման մասնակիցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը՝ 18։00–ին, Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որին մասնակցում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։