Ռուսաստանը ՆԱՏՕ-ի պատճառով սպառնացել է Ֆինլանդիային
International newsԵթե Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին, և դաշինքի հարվածային կամ հարձակողական զենքերը տեղակայվեն նրա տարածքում, Ռուսաստանը կամրապնդի զորքերի խմբավորումն ընդհանուր սահմանին։ Նման նախազգուշացում է արել Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը։
«Այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի հարձակողական, հարվածային զենքերը տեղակայվեն Ֆինլանդիայում, մեզ մոտ, մենք կամրապնդենք մեր սահմանները, կամրապնդենք ռուսական զորքերի խմբավորումը սահմանին»,- գրել է Բոնդարևը իր տելեգրամյան ալիքում։ Սենատորը նաեւ հավելել է, որ «Ռուսաստանի անվտանգությանը ոչինչ չի սպառնում»։
Քաղաքական գործչի խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են դաշինքին միանալու հայտ ներկայացնել ԱՄՆ-ի ճնշման պատճառով, ինչը «կարևոր է տարածքը գրավելու համար»։ Բոնդարևի խոսքով, ամերիկյան իշխանություններին Ֆինլանդիան պետք է որպես «ազդեցության գոտի, մշտական ցատկահարթակ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ու սադրանքների համար, ինչպես նաև զենքի փորձարկման կետ»։