Թուրքիան ԵՄ֊ին ռուսական գազի այլընտրանք է առաջարկել
International newsԱրևելյան Միջերկրականից գազը կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանք ԵՄ-ի համար, Անկարան պատրաստ է մաս կազմել այդ գործընթացին, ասել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության գծով խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը։
«Այդ գազը կարող է այլընտրանքային աղբյուր դառնալ Եվրամիության համար, որը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի ֆոնին: Հիմնական այլընտրանքներից մեկը արևելյան միջերկրածովյան գազն է: Թուրքիան պատրաստ է լինել այդ գործընթացի մաս»,- ասել է Քալինը Reuters-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Անկարան հույս ունի, որ «նոր բացահայտումները էներգետիկայի ոլորտում նոր հնարավորություններ կստեղծեն, ոչ թե նոր բախումներ»։